Երեք տարվա ընթացքում «ռեԱրմենիա»-ում 101 նախագիծ է իրականացվել, ընդհանուր 3 մլն դոլար արժողությամբ. Գևորգ Պողոսյան
«2023 թվականին մենք «ռեԱրմենիա» համայնքի 9 հազար նոր անդամ ենք ունեցել, 1 մլն 700 հազար դոլարի համարժեք 31 նոր նախագիծ է հաջողել և 16400 հոգու կյանք է փոխվել»,-«ռեԱրմենիա» հարթակի 3-րդ հանդիպմանն ասաց հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Նա հայտնեց, որ համայնքում արդեն ներգրավվել են 14 հազար անձ, որոնք ներկայացնում են 62 երկրներ։
«Երեք տարվա ընթացում 101 նախագիծ է իրականացվել, ընդհանուր 3 մլն դոլար արժողությամբ, և՝ 19 հազար փոխված կյանք։ Ցանկանում եմ այս թվի վրա հատուկ ուշադրություն դրաձնենք, որովհետև այն ամենակարևով չափանիշն է, որը մեր բոլորի ջանքերով հողի վրա ապահովվում է և մարդկանց կյանքը փոխում»,- ասաց Պողոսյանը;
Նա ներկայացրեց «Մեթագեյթ» նախագիծը, որին միացել է «Տեր եմ» հիմնադրամը և ևս 50 մասնակից՝ նաև խոշորագույն բանկեր, միասին հավաքել են 75 մլն դրամ, և այն իրականացրել են երեք աղջիկներ, որոնք կարիերան սկսել են «ռեԱրմենիա»-ում, ՄԵՄ-ում։
«Արցախի էթնիկ զտումների օրերին մի տեղեկատվական էջ ստեղծեցինք, հույսով, որ կկարողանանք համախմբել այն բոլոր հայերին, որոնք ցանկանում են բռնագաղթածներին աջակցելու ուղղությամբ գործ անել և, ի ուրախություն մեզ, 264 նախաձեռնություն հավաքվեց մեկ էջում, որտեղ 20 հազարից ավել այցելու է եղել»,-հայտնեց «ռեԱրմենիա» հարթակի տնօրենը։
Նա նաև ասաց, որ 2023 թվականին «ռեԱրմենիա» հարթակը գրանվեց նաև ԱՄՆ-ում և 2.5 տարում միայն հարթակին ներդրողներն արդեն 577 հազար դոլար են հատկացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան