Երևանի կենտրոնի շինհրապարակում պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա, վնասվել է գազախողովակը
Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։
«Պարզվել է, որ փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։
Կառուցապատողը Հրանուշ Ամիրյանն է, շինարարության թույլտվությունը տրվել է 2023 թվականի դեկտեմբերի 26-ին, որտեղ պետք է կառուցվի բազմաբնակարան էլիտար շենք։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է «Ճարտարապետական արվեստանոց ԶԱԱՐՏ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, իսկ կապալառուն «Գրին կոնստրակշն ՍՊԸ»-ն է։Թե ով է փոխհատուցելու բնակչի կրած վնասը, դեռևս հայտնի չէ։Երջանիկ պատահականություն է նաև այն, որ փլուզումից րոպեներ առաջ նշված հատվածում աշխատանքեր են կատարելիս եղել շինարարները, ովքեր ընդմիջում անելու նպատակով դուրս են եկել շինհրապարակից ու տեղի է ունեցել փլուզումը»,- գրված է կայքում;
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան