Հայաստանը և Թուրքիան որոշել են հարաբերությունները կարգավորելու համար նոր հանդիպում անցկացնել
Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։ Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կհստակեցնենք օրը և վայրը»,- ասել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ նախօրեին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Սերդար Քըլըչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում։
«Ես պարոն Ռուբինյանին առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, ու այն դարձնենք պատմական իրադարձություն»,-ասել էր թուրք դիվանագետը։
«Շատ լավ, մենք ձեզ հետ դա կքննարկենք և կորոշենք թորտեղ և երբ հանդիպենք»,-ի պատասխան հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան