Մենք փորձելու ենք այնպես անել, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ավելի շատ մարդ իմանա ծրագրերի մասին և համայնք ձևավորվի. Սամվել Մարտիրոսյան
«Մենք միշտ հարթակում ունենք ծրագրեր զարգացնելու խնդիր՝ փոքր ծրագրերից մինչև մեծ և հարցն այն է, որ դրանց համար անհրաժեշտ դրամահավաքները միշտ կախվածության մեջ են դրսից»,-«ռեԱրմենիա» հարթակի 3-րդ հանդիպման ժամանակ Panorama.am-ին ասաց, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետը բացատրեց, որ կան արտասահմանյան հաշիվենր, որոնք կարող են արգելափակել դրամահավաքը, կարծելով, որ այն պաշտպանության հետ կապ ունի, ռազմական բնույթի է, նույն պատճառով նաև այստեղից չեն կարողանում բացել հաշիվներ։
««ՌեԱրմենիա»-ն այդ բոլոր խնդիրները լուծում է և մնում է, որ այդ ծրագրերի մասին շատ մարդիկ իմանան»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը և հավելեց. «Որպեսզի մարդիկ հույսները չդնեն բարդ սխեմաներով դրամահավաքների վրա, դրա համար կոնկրետ հարթակը կա՝ reArmenia.com-ը, որը տալիս է բոլոր հնարավորությունները։ Մենք մի կողմից փորձելու ենք այնպես անել, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ավելի շատ մարդ իմանա ծրագրերի մասին, մյուս կողմից էլ, բացի դրանից նաև համայնք ձևավորվի»։
Նրա խոսքով՝ նպատական այն է, որ եթե ծրագիր կա, ապա այնպես անեն, որ այդ ծրագիրն լոկալ չզարգանա, այլ համագործակցի մյուս ծրագրերի հետ։
«Հենց հիմա մենք արցախցիների մի խումբ ենք հավաքել, որոնցից յուրաքանչյուրն ունի շատ տարբեր ծրագրեր, մի կողմից նրանց կրթում ենք, թե ինչպես կարող են գործիքները օգտագործել, սոցիալական ցանցերը զարգացնել, բայց մյուս կողմից խրախուսում ենք, որ իրենք իրար օգնեն։ Հայտնի «Համայնքը զորավոր է» ասացվածքը դարձնել ռեալ գործիք»,-ասաց Մարտիրոսյանը և հավելեց.
«Սա է հիմնականը՝ աճացնել, ծավալվել և դարձնել այնպիսի մի բան, որի մասին բոլորն իմանան։
reArmenia.com հարթակում բոլոր հնարավոր վճարային հարթակներն ու գործիքներն աշխատում է, ինչը տալիս է հնարավորություն Ամերիկայից մինչև Ավստրալիա՝ ներառյալ Հայաստանը միջոցներ վճարելով մասնակցել ծրագրերին»։
Նա տեղեկացրեց, որ հարթակում իրականացվում են սոցիալական ծրագրեր, նաև երեխաների առողջության համար դրամահավաքներ, կան նաև բարեգործական ծրագրեր, կարևորե են նաև բիզնես ծրագրերը, որոնք սոցիալական խնդիրներ են լուծել սահմանամերձ գոտիներում և մարդիկ պատրաստ են օգնել այդ ծրագրերն իրականացնողներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան