«Փաստ». Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելո՞ւ
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու «շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նման հայտարարությունը ավելի շատ անոնս է եղել, քան զուտ տեսակետ: Բանն այն է, որ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցական «վերնախավին» տեղեկացրել է, որ ինքն իր որոշումը կայացրել է, և առաջիկա օրերին, առավելագույնը՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ է ներկայացնելու:
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ քայլի հնարավոր վտանգների մասին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, թե ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Փաշինյանը հորդորել է պատգամավորներին՝ «գնալ, մտածել, որոշել», թեպետ ակնհայտ է, որ ՔՊ-ում ընդվզողները փոքրամասնություն են կազմում, իսկ մեծ մասը պարզապես «ձեռք է բարձրացնում»՝ հաստատելու Փաշինյանի ցանկացած որոշում: Ի դեպ, «որոշիչ» նիստը նախատեսվում էր երեկ ուշ երեկոյան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան