Ֆրանսիացի ճարտարապետներ են բերել Նորագյուղ
Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը:
Այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:
«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երևանի համար»,- նշել է Ավինյանը։
Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով:
«Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երևանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը:
Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան