Իրավունք 15:50 02/03/2024 Հայաստան

Հայաստանի բնապահպանների դեմ գործերը գրանցվել են միջազգային ռեեստրներում, հաջորդիվ կդիմեն Եվրադատարան․ Վարդանյան

«Լրագրողների, փաստաբանների, բնապահպան-ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումները ողջ աշխարհում դատապարտելի են։ Նույնիսկ տարբեր միջազգային կազմակերպություններ գրանցում են նման դեպքերն ու հետևում դրանց ընթացքին։ Շատ երկրներում արդեն կան օրենքներ, որոնք արգելում են նման մոտեցումները։ Այդ գործերը դատարաններում անվանում են SLAPP (ռազմավարական) գործեր։ Այսինքն՝ եթե կան հետապնդման տարրեր ,ապա առհասարակ վարույթ չեն ընդունվում։ Հայաստանում ևս կարիք կա նման փոփոխությունների»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը։

Մինչդեռ Հայասատանում հակառակ պատկերն է։ Հանքարդյունաբերող ընկերություննրը բնապահպաններին լռեցնելու համար հայցեր են ներկայացնում դատարաններ և որպես կանոն գործը շահում են։ Ինչպես օրինակ դա եղավ լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեպքում, երբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն  շահեց դատը և նա ստիպված եղավ վճարել  ավելի քան 1 մլն 200 հազար դրամ։ Հիմա էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ՝ պահանջելով հերքում և բռնագանձում 6 մլն դրամ։

Նազելի Վարդանյանի խոսքով՝  բնապահպանների նկատմամբ դատարանների միջոցով  ճնշման դեպքերը վերջին երեք տարիների ընթացքում ավելացել են։

«Սա վտանգավոր տենդենս է, քանի որ կարող է մեծ մասշտաբների հասնել։ Թեև ոչ մի արդյունքի չեն հասնում, քանի որ բնապահպաններին այդ միջոցով չեն կարող լռեցնել, բայց , բոլոր դեպքերում անհարմարություններ են ստեղծվում՝ դրամական վճարումների բեռ բնապահպանների վրա, նյարդային վիճակ և այլն։ Սա նախևառաջ պատիվ չի բերում բիզնեսի ներկայացուցիչներին, թեև դիմում են դատարան իբրև հեղինակությունը վերականգնելու համար, սակայն ճիշտ հակառակն է ստացվում։  Հանրությունը շատ բացասական է գնահատում, բայցի դրանից մեր գործերը գրանցվում են միջազգային ռեեստրներում՝ որպես անթույլատրելի գործեր։ Բացի այդ, այս բոլոր գործերը գնում են Եվրադատարան և հետո մեր բյուջեից պետք է վնասի հատուցումներ տրվեն։ Ինչի՞ համար, զուտ նրա համար, որ ինչ-որ մի բիզնես ինչ-ինչ հարցեր է ուզում լուծել»,- ասաց իրավաբան-էկոլոգը։

Նա նշեց, որ Հայաստանում դատարաններում քննվող գործերի ընթացքը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամեն դեպքում այլ տարբերակ քաղաքացիները չունեն,բացի Եվրոպական դատարան դիմելուց։

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական համակարգում, խոսում է այն բանի մասին, որ Եվրադատարանի վճռիներով պարտավորվելու են փոխհատուցման վճարներ անելու։ Սա իհարկե, ցանկալի չէ,  սակայն այլ ճանապարհ չկա։ Մեր դատական համակարգը չի աշխատում, ինչի հետևանքով  բիզնես ոլորտը «թևավորվել» է։  Կառավարությունն էլ չի կանխում, թեև արդեն երկու ընկերություններում ( ԶՊՄԿ և «Լիդիան Արմենիա») բաժնեմաս ունի։ Հենց այս երկու ընկերություններն էլ ակտիվ դիմում են դատարաններ։ Կառավարությունը հավասար պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչը տեղի է ունենում»,- հավելեց Վարդանյանը

Իրավաբանը կարծում է, որ նման դեպքերն էապես վնասում են մեր երկրի հեղինակությանը։

Ավելի մանրամասն՝ հղմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Ուրարտու»-ն «Ֆասթ Մեդիայի»-ն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մեջ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, ցանկանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն օր թվեր են հրապարակում, թե  ինչպես է փոխվել ուղեվարձի վճարումից առաջացած գումարի չափը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է  և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:32
Մեկ տարում Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք
Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։  Տղամարդիկ առավել հաճախ են...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային...
Աղբյուր` Panorama.am
09:21
Տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր օկուպացված տարածքների ուղղություններով սահմանազատման հարցը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող փաստերը իրավապահների և նրանց քաղաքական ղեկավար, այսօր արդեն հատուկենտ...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից...
Աղբյուր` Panorama.am
09:14
Նոյեմբերի 5-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:10
Նոյեմբերի 5-ին փոխանակման կետերում դոլարի, և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:04
Սուրեն Սարգսյան. Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա
Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}