«Սա, իհարկե, դաշնակցային չէ». Լավրովը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը
«Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սա, իհարկե, դաշնակցային չէ: Ի հավելումն այն հերյուրանքներին, որոնք հնչում էին հայ պաշտոնյաների կողմից, թե հենց Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին սկսել պատերազմը, ինչպես ասում էին 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, քանի որ հենց Ռուսաստանն է դադարեցրել այս պատերազմը»,- ասել է նա։
Ավելին, Լավրովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը կարող էր այն դադարեցնել շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին։ «Բայց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ»։ Դե, խնդրում»,- ասել է Լավրովը։
«Իրականությանը չեն համապատասխանում նաև այն հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը դժվարության պահին թողել է Հայաստանին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին, Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը տեքստային համաձայնեցրեցինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում։ Այն համաձայնեցվել էր։ Սրա վրա աշխատել ենք մինչև ուշ երեկո, բոլորը հաստատել են, որ փաստաթուղթը պատրաստ է։ Առավոտյան այն հաստատման է ներկայացվել ՀԱՊԿ գագաթնաժողովին և պետությունների ղեկավարներին՝ որպես համաձայնեցված փաստաթուղթ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջոցով։ Բոլորը կողմ էին, բայց Նիկոլ Փաշինյանը, լինելով նիստի նախագահ, ասաց, որ այն չի բավարարում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը կտրուկ չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։
«Սպասում ենք՝ երբ մեզ պաշտոնապես կհայտնեն՝ որն է վերջնական որոշումը։ Ասում են՝ «մենք դե ֆակտո սառեցրել ենք մասնակցությունը, եթե ուզենանք՝ դե յուրե էլ կսառեցնենք», «ԵԱՏՄ-ն մեզ համար հետաքրքիր է, քանի որ այնտեղից ինչ-որ մի բան ենք ստանում»,- ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ՌԴ ԱԳ նախարարը այդ հայտարարությունները «ոչ այնքան գեղեցիկ» է որակել։
«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք պարտադիր չեն ինտեգրացիոն տարբեր կառույցներում», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել իր գործնական քայլերի մասին
- Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
- Աղբյուր. Հայաստանն իր գործընկերներին դեռ չի իրազեկել ՀԱՊԿ-ում իր քայլերի մասին
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
- Քաղաքագետ. Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը
- Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործողությունների սառեցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան