Գիտնականներ. Ճարպակալում ունեցող երեխաների թիվը գերազանցում է 150 միլիոնը
Աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց ընդհանուր թիվը հասել է մեկ միլիարդի: Այս թիվը հրապարակվել է NCD Risk Factor Collaboration-ի գիտնականների և առողջապահության փորձագետների կողմից:
MIR 24-ի հաղորդմամբ, հետազոտողները վերլուծել են գլոբալ տվյալները և պարզել, որ երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման մակարդակը 2022թ. չորս անգամ գերազանցել է 1990թ. տվյալներին։ Ընդհանուր առմամբ, 159 միլիոն երեխա և դեռահաս և 879 միլիոն մեծահասակ 2022 թվականին տառապել են ճարպակալմամբ։
1990-2022 թվականներին թերքաշ մարդկանց թիվը երիտասարդ կանանց շրջանում նվազել է մեկ հինգերորդով, իսկ տղաների շրջանում՝ ավելի քան մեկ երրորդով: Նույն ժամանակահատվածում, ըստ The Lancet-ի, ամբողջ աշխարհում թերքաշ ունեցողների մասնաբաժինը կրկնակի կրճատվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան