2024 թվականին ջերմաստիճանը Ամազոնից մինչև Ալյասկա կլինի ռեկորդային բարձր. Էլ Նինյոն է խոստանում
Ընթացիկ կլիմայական իրադարձությունը, որը հայտնի է որպես Էլ Նինյո, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի գլոբալ տաքացումն ու 2024-ին կհանգեցնի ռեկորդային ջերմաստիճանի Ամազոնից մինչև Ալյասկա։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով վերլուծության արդյունքները։
Հնդկաստանի ափամերձ տարածքներում, Ֆիլիպիններում և Կարիբյան ավազանում մինչև հունիս աննախադեպ շոգ կլինի, որից հետո արդեն Էլ-Նինյոն կարող է թուլանալ:
Բնական երևույթը, որի ժամանակ ջերմություն է արտանետվում Խաղաղ օվկիանոսից, բարձրացնում է գլոբալ ջերմաստիճանը։ 2023 թվականի երկրորդ կեսին ծայրահեղ շոգը, երբ սկսվեց Էլ Նինյոն, լուրջ ազդեցություն ունեցավ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Չինաստանում, Հարավային Ամերիկայում և Մադագասկարում ապրող մարդկանց վրա, քանի որ կլիմայական ճգնաժամը սաստկացավ:
Նոր վերլուծությունն օգտագործում է համակարգչային մոդելներ՝ բացահայտելու հավանական թեժ կետերը այս տարվա առաջին կիսամյակում: Այն նաև պարզել է, որ 90% հավանականություն կա, որ այս ժամանակահատվածում գլոբալ ջերմաստիճանը նոր ռեկորդ սահմանի:
Գիտնականների կարծիքով, ինտենսիվ ջերմային ալիքները և արևադարձային ցիկլոնները, ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը միասին բերում են կլիմայական ճգնաժամի, որը մարտահրավեր է նետում հարմարվողականության, մեղմացման և ռիսկերի կառավարման ներկայիս կարողություններին։
Գիտնականների կանխատեսումներով 2024 թվականին սպասվող ռեկորդային բարձր ջերմաստիճանը մեծացնում է անտառային հրդեհների վտանգը Ամազոնում: 2023 թվականի վերջին Ամազոնին պատուհասեցին սաստիկ հրդեհներն ու երաշտը, իսկ փետրվարին հրդեհների արդյունքում ավելացած ջերմոցային գազերի արտանետումները նոր ռեկորդ են սահմանել։
Ալյասկայում ռեկորդային շոգը կհանգեցնի սառցադաշտերի և հավերժական սառույցի հալման և ափերի էրոզիայի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան