Քաղաքական 20:35 02/03/2024 Հայաստան

Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ. Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է արդեն ձևավորված ավանդույթի համաձայն պատասխանել քաղաքացիներին հուզող 5 հարցերին։ Այս մասին գրել է «Առավոտ» կայքն ու ներկայացրել հարցերն ու Ա. Աշոտյանի պատասխանները։

Կարեն Նավասարդյան․ Մենք երկուշաբթի օրը տեսանք, որ Ձեզ արգելեցին մասնակցել ԵԺԿ ժողովին։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։

Արմեն Աշոտյան․ Եվրոպական ամենաազդեցիկ և իշխող կուսակցության Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք համագումարին իմ որպես ՀՀԿ պատվիրակության ղեկավար, մասնակցության խոչընդոտումը լրացուցիչ ցայտուն ապացույց է կալանքը, որպես քաղաքական գործունեության խոչընդոտում կիրառելու և ինձ բացառապես քաղաքական հետապնդման ենթարկելու մասին։ Չէ՞ որ դատարանի դահլիճում ես հրապարակավ հայտարարեցի, որ կարևորագույն քաղաքական միջոցառմանը մասնակցելուց հետո պատրաստ եմ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։

Փաշինյանը անթաքույց է և խանդում է ՀՀԿ-ին, և փորձում է լռեցնել միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ ըստ հավաստի լուրերի նրանք փորձում են իրենց քիթը խոթել քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ դավանող եվրոպական այդ ընտանիք, որտեղ ՔՊ-ի նման պոպուլիստների և նեոբոլշևիկների տեղը չէ։ Նրանք հույս ունեն, որ իրենց գեոպոլիտիկ խաղերը փակեցին այդ քաղաքական խմբավորման ռադիկալ-պոպոլիստներ լինելու հանգամանքը, սակայն նրանց տոքսիկ լինելու մասին ոչ ոք չի մոռացել։ Ի վերջո, հետաքրքիր կլինի հետևել ՔՊ-ի ԵԺԿ մտնելու ջանքերին այն ժամանակ, նույն ԵԺԿ-ն մի քանի անգամ, այդ թվում` հատուկ բանաձևով ինձ ճանաչել է քաղաքական բանտարկյալ ,ում ապօրինի կալանավորմամբ այդ նույն ՔՊ-ի որոշումն է։

Արթուր Նահապետյան․ Աշոտյան ջան, Զելենսկին պատրաստվում է գալ Հայաստան, ի՞նչ նոր արհավիրք կբերի դա մեզ։

Արմեն Աշոտյան․ Զելենսկիի` Հայաստան հնարավոր այցի մասին կարծիքս հայտնել եմ. նա եղբայրական ուկրաինական ժողովրդի ամենասպասված ներկայացուցիչը չէ։ Գեոպոլիտիկ քննարկումներից բացի հայտնի է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ամենաադրբեջանամետ մի շարք հայտարարությունների հեղինակն է։ Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր փորձում են կապել ուկրաինական ղեկավարության հակահայկական դիրքորոշումները Ղրիմի խնդրով, ուզում եմ հիշեցնել մի պատմական հանգամանք։ Ղրիմի հարցը ծագել է 2014 թվականին, իսկ Ուկրաինան սատարել է Ադրբեջանին գրեթե անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո, դեռևս անցած դարի 90-ականներից, և այդ դիրքորոշումը արտահայտել է թե ՄԱԿ-ում, թե ԵԱՀԿ-ում, թե ԵԽ-ում։ Սակայն անկախ ուկրաինական տարբեր ղեկավարների դիրքորոշումից, հայ և ուկրաինացի ժողովուրդների մակարդակով մշտապես եղել են և պահպանվել են ջերմ, եղբայրական հարաբերություններ, իսկ 300,000-անոց հայ համայնքը Ուկրաինայում ծառայել է որպես երկու ժողովուրդներին կամրջող կառույց։ Պատահական չէ, որ Լվովում գտնվող հայկական եկեղեցին ներառված է UNESCO-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Զելենսկիի այցի շուրջ քննարկումներից մեկ այլ դրվագ էլ հիշեցի։ 2019 թվականի ապրիլի 24-ին ռուսական РТР ալիքով Նիկոլ Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում սգո օր է, բերանը բաց, ժպտալով ուղիղ եթերում նորընտիր Զելենսկիին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պիտի շփվել Պուտինի հետ։ Օ, ժամանակներ, օ, բարքեր։ 

Կառմեն Իսահակյան․ Դուք անընդհատ նշում եք, որ միակ փրկությունը Նիկոլից ազատվելն է, վերցնենք չազատված Ադրբեջանը նորից հարձակվում է, էդ պահին ի՞նչ պետք է անել։

Արմեն Աշոտյան․ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էինք, որ եթե չազատվենք Նիկոլից, կկորցնենք Արցախը։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ու անգամ դրանից հետո, որպես ժողովուրդ, դասեր չքաղեցինք և դեռևս հանդուրժում ենք Նիկոլի «Վարչապետությունը»։ Ուստի Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ։

Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը, սա մեր գլխին կախված վտանգ է, օրեցօր առավել իրական դարձող սպառնալիք է։ Եթե մենք կրկին ուշացնենք և Ձեր նկարագրած սցենարը դառնա իրականություն, ապա անքննելի է և միանշանակ, որ պետք է ազգովի, միասնաբար դիմակայենք Ադրբեջանի հարձակմանը, միաժամանակ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ (44-օրյա պատերազմը վկա)։

Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է թե ներպետական, թե միջազգային գործիքակազմով, և այս մասին խոստովանում է նաև Փաշինյանը։ Մենք, հայերս, մի դառը խոսք ունենք. դժվար իրավիճակներում սիրում ենք կատակել, թե մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա։ Սակայն անգամ այս լավատեսական հոռետեսությունը չափազանցված է այսօր, քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս արվելու է երբեք չի կայունացնելու։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}