Բրազիլական ջազի հրավառություն՝ Կանանց տոնի նախօրեին
Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։
Մարտի 7-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդիսատեսը կզգա զգացմունքների ողջ ներկապնակը՝ ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում երազելուց մինչև լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մե՜ծ ցանկությունը։ Համերգը կրում է «Անտոնիո Կառլոս Ջոբիմ | Նվիրում» խորագիրը։
Օկտետի կազմում՝ ելույթ են ունենում Դավիթ Պետրոսյանը (սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Հովհաննես Մեյթարջյանը (տրոմբոն), Արեգ Օրդյանը (կիթառ), Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս), Հարություն Հարությունյանը (հարվածային գործիքներ), Հերբերտ Առուստամյանը (հարվածային գործիքներ): Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը և Հովսեփ Մորյանը (վոկալ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին