«Վարդավառ». Դիսնեյը թողարկել է Միկի Մաուսի դրվագը՝ նվիրված հայկական ավանդական փառատոնին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է մարտի 1-ին Disney Channel-ով: Այս մասին հայտնում է Armenian Film Society-ին:
«Վարդավառ»-ի էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Սա պատմության մեջ հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Մինիին, Միկիին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս:
Դրվագը տեղի է ունենում առասպելների և լեգենդի երկրում, որը մոդելավորվել է հայկական ճարտարապետության հիման վրա, մասնավորապես՝ Գառնին և Կասկադը՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում: Աստղիկի կերպարը հնչյունավորել է հայկական ծագում ունեցող Լիանա Բդևին։
Տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին