ՀՀ-ում ՌԴ դեսպանություն. Վստահ ենք՝ հայ գործընկերների հետ փոխգործակցությունը համապատասխանում է մեր երկրների հիմնարար շահերին
Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով հայ գործընկերներին Դիվանագետի օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ.
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։
Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»;
2012 թվականի մարտի 22-ից, ՀՀ կառավարության որոշմամբ, Մարտի 2-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Դիվանագետի օր։ Օրվա խորհուրդը կապվում է 1992 թվականին Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) Հայաստանի անդամակցության հետ, երբ առաջին անգամ այդ կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում հանդիսավորությամբ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան