«Հրապարակ». Եվրոպական կուսակցական ո՞ր միության անդամ կդառնա ՔՊ-ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղպայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որևէ ընտանիքի, միության անդամ, ինչպես ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության և այլն։
Կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն է քննարկվում, կարծիքներ են փոխանակում, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը` ում կարելի է դիմել։ Բայց քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի տևական ժամանակ է՝ այս գլուխկոտրուկը չի լուծվում:
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» և առաջիկայում թերևս անդամագրվելու դիմում ներկայացնեն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ԼՀԿ-ն և ՀԱԿ-ը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։