Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հասնելու համար անձնական հանդիպումները կարևոր են. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են: Այս մասին հայտրարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ մինչև փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը, 7 ամիս խաղաղ համաձայնագրի շուրջ ֆիզիկական բանակցություններ չեն եղել։
«Մինչ այդ հիմնականում եղել են տեքստային առաջարկներ, նախագծեր և դրանք միմյանց փոխանցել։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարող ենք արձանագրել»,- ասել է Բայրամովը։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովը Հայաստանին մեղադրել է սադրիչ հայտարարությունների համար
- Լավրովն ու Բայրամովը հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
- Միրզոյանն ու Բայրամովը համաձայնվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
- Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների երկրորդ օրը
- Գերմանիայի արտգործնախարարը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
- Բայրամովի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան