Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու նպատակահարմարությունը։
«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ (Նիկոլ) Փաշինյան, և Հայաստանի խորհրդարանի նախագահ և այլ գործիչներ», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է
- Ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկում, Սյունիքում, քան ռուսներինը՝ «Զվարթնոց»-ում. Մամիջանյան
- Մեզ, ինչպես և հանրությանը, անհանգստացնում է, որ «Զվարթնոցում» տեղակայված են ռուս սահմանապահներ. ՔՊ-ական պատգամավոր
- Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից
- Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան