Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու` Հայաստան այցի մասին. Նիկիֆորով
Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան և Ադրբեջան այցի մասին։ Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Հայտարարել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ մեկնաբանելով Հայաստան և Ադրբեջան Զելենսկու այցի չեղարկման մասին տարածված տեղեկություններին։
Նա, մասնավորապես, նշել է, որ Կիևը երբեք չի հայտնել նման այցի մասին, ուստի նախագահի աշխատակազմը ոչինչ չի կարող ասել դրա չեղարկման մասին։
Փետրվարի վերջին տարածվեցին լուրեր Հայաստան Զելենսկու այցի մասին, որն իբր կայանալու էր մարտի 4-ին։ Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր.
«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Հայաստանը պետք է բացառի ուկրաինացումն ու բելառուսացումը
- Ուկրաինայից արձագանքել են Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
- Զելենսկու այցը ՀՀ որոշվել էր Բրիտանիայի պահանջով
- Զելենսկին Հայաստան չի գա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան