«Ժողովուրդ». Փաշինյանական դատարանները ի՞նչ վարք կդրսևորեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երևանի ավագանու: Այսպիսով, դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երևանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամների՝ Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը: Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը թեև ներկայացել էին նիստերին, սակայն, որպես քաղաքական բոյկոտի տարբերակ, չէին մասնակցել նախագծերի քվեարկություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան»-ը օրեր առաջ՝ փետրվարի 29-ին, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը: Մեզ «Մայր Հայաստան»-ից հայտնեցին, որ առաջիկայում Նարինե Հայրապետյանի մասով ևս հայց են ներկայացնելու. քանի որ վերջինս երկրում չէ, թղթաբանության հետ կապված խնդիրներ են առաջացել, ու գործընթացը ձգձգվել է:
Տեսնենք՝ փաշինյանական դատարանները ինչ վարք կդրսևորեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։