Ինչպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն տարբերում, թե ում կողմից տեղադրած ականի պայթյունից է այսօր վիրավորվել ադրբեջանցին
Հայաստանի տեղադրած ականները շարունակում են մնալ լուրջ խնդիր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ մասին ասված է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Այսօր ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 29-ամյա մի ադրբեջանցի։
2020 թվականի նոյեմբերից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի։
Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում երկու կողմերն էլ ականապատել են և պարզ չէ, թե որ կողմի ականների վրա են պայթում օկուպացված Արցախ մտնող ադրբեջանցիները։
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացված Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
- Արցախում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան