Ալվինա Աղաբաբյան. Հայ մարդու կռվի ու հաղթանակի հետքերը և ապագա պայքարի սաղմերը մեռցնելու գործընթաց է
«Ցեղասպան պետություն Ադրբեջանը օկուպացված Արցախում առաջնահերթ պղծում և ոչնչացնում է էն ամենը, ինչը կապ ունի մեր եկեղեցու/հավատի, պետականության և ազատամարտի հետ»,-գրում է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համահիմնադիր Ալվինա Աղաբաբյանը։
Նա ընդգծում է՝ հայ մարդու պատմության և ինքնության, հայ մարդու կռվի ու հաղթանակի հետքերը և ապագա պայքարի սաղմերը մեռցնելու գործընթաց է։
«Այն նույնությամբ տեղի է ունենում նաև մեզանում, պարզապես ԴԵՌ գաղափարական դաշտում, ինչը շեշտակի մոտեցնում ու մեծացնում է Ստեփանակերտի էս պատկերը Երևանում ունենալու հավանականությունը...
Նկարում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քանդված շենքն է։ Երևում է, որ քանդված է նաև անմիջապես նրա կողքը կառուցված Արցախի պատերազմի վետերանների միության շենքը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին