Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն. Արմեն Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրում է, որ Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները:
«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ:
Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն:
Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,- գրել է փոխքաղաքապետաը:
Հարակից հրապարակումներ`
- Ով գալիս է, ոնց որ ժողովրդից ուզի վրեժ լուծի, անպայման մի բան անի. ակցիա՝ քաղաքապետարանի մոտ
- Նոր Նորքում լարված իրավիճակ է. Բազմաթիվ ոստիկաններ են բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան