Պրոպագանդիստական արշավ սկսեցին Մարտի 1-ի գործով, մարդկանց գլուխը լցրեցին՝ պարզվեց սուտ է. Էդգար Ղազարյան
«Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերի գլխավոր կազմակերպիչն էր, նրա հանցանքը դատարանի որոշմամբ հաստատվել է, կրել է պատիժը, պատժից ացատվել է համաներումով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փաշինյանի նկատմամբ այլ որոշում է կայացվել՝ արդեն իր վարչապետ եղած ժամանակ։
«Ակնհայտ քաղաքական հիմքով Հայաստանի դատարանը նրան անմեղ է ճանաչել արդեն վարչապետ եղած ժամանակ»,- ասաց Ղազարյանը։
Հայտնելով, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Սասուն Խաչատրյանին նշանակեց ՀՀ քնչական ծառայության ղեկավար, Նիկոլ Փաշինյամը ասել էր, որ իր ծառայության խնդիրն է բացահայտել մարտի 1-ի հանցագործությունը՝ Ղազարյանը նկատեց, որ նա իրավունք չի ունեցել որպես գործադիր մարմնի ղեկավար հանձնարարություն իջեցնի քննչական մարմնին, քանի որ ցանկացած հանցագործության բացահայտումը նման կառույցների գործառույթն է։
«Պարզվեց, որ գործի իրավական բաղադրիչն իրենց չի հետաքրքրում, և պետք է այդ առիթն օգտագործեն երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեկուսացնելու համար, որպեսզի իրականացնի իր ազգադավ ծրագրերը»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ Մարտի 1-ի պատրվակով ձերբակալվել է Ռուբերտ Քոչարյանը, հետախուզում է հայտարարվել նախկին ՆԳՆ նախարար Միքայել Հարությունյանի, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, նաև Սեյրասն Օհանյանին ներգրավեցին։
Բանախոսը նշեց, որ Սահմանադրական դատարանը հետապնդումների այդ հոդվածը հակասահմանադրական համարեց։
Ղազարյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանի եղբորը ձերբակալեցին, իբր իրեն պատկանող տարածքում հայտանաբերված զենքերի մասով, որոնք կիրառվել են Մարտի 1-ին, բայց հետո պարզվեց, որ այդ տարածքն այդ մարդու հետ կապ չուներ, իսկ գործը փակվեց։
«Պրոպագանդիստական արշավ սկսեցին, մարդկանց գլուխը լցրեցին՝ պարզվեց սուտ է»,- հայտարարեց Ղազարյանը և փաստեց, որ Մարտի 1-ի գործով Փաշինյանի փաստաբանները ներկայում նշանակվել են ՍԴ անդամներ։
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Անթալիա մեկնելու փաստին՝ Ղազարյանն ասաց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը միջազգային ձևաչափով համաժողով չէ, բայց ՀՀ-ն պարտադի մասնակցում է այդ և Թուրքիայում կազմակերպվող բոլոր հանդիպումներին, բայց չի մասնակցում ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթնաժողովներին։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտի 1»-ը բացահայտել ենք… Պարզապես ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ՝ այլ կարծիք հայտնեմ. Սասուն Խաչատրյան
- «Ժողովուրդ». «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի
- Գլխավոր դատախազը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին. Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան