Մենք մեղք ենք, ժողովրդին տանելու են, վարի տան. Հրանտ Բագրատյան
«Գործը սարքած է։ Գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող ոստիկան։ Սա խայտառակություն է»,- Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ունեցած ելույթում արած հայտարարությունները։
Հ. Բագրատյանի խոսքով, երկու վկաների ցուցմունքները նույն բառերով են գրված, նույն նախադասություններն են։
«Եթե սա իրավական պետություն լիներ, այս գործով մեղադրական ակտ ներկայացնողներին պետք է դատեն։ Այս ո՞ւր է տարել այս պետությունը, ո՞ւր է հասցրել այս պետությանը Փաշինյանը»,- նշեց նախկին վարչապետը։
Նա ասաց, որ առաջին ցուցմունք տվող վկան, որն այսօր ներկայացել էր նիստին, ըստ էության, հրաժարվում է իր նախկին ասածներից. «Չեմ հիշում, որ երբևէ մեր կառավարությունը, վարչապետը թույլ տար իրեն խառնվել այսպիսի գործերին։ Մի տասը ոստիկանի երևի առաջարկել են, հրաժարվել են ցուցմունքը ստորագրել։ Այս երկուսն են ստորագրել, հիմա էլ փոշմանել են։ Երրորդ անգամ երկրորդ վկան չի ներկայանում դատարան։ Այսօր ակնկարկ եղավ, որ ոստիկանության համակարգից դուրս է գալիս, սրա պատճառով է դուրս գալիս։ Հասկանում է, որ հետագայում դաժան հետևանքներ կարող է ունենալ այս ամեն ինչը։
Այսօր մեղադրող դատախազը փորձում էր փրկել իրավիճակը»։
«Մենք մեղք ենք, այս ժողովրդին այսպես տանելու են, վարի տան։ Սարսափելի վիճակ է, համակարգի սարսափելի դեգրադացիա է»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանի գործով վկա ոստիկանը մանրամասները չի հիշում
- Նիկոլ Փաշինյանը մեզ բերել է «չվերադարձի կետ»․ Բագրատյան
- Փաշինյանի ընտրած տարբերակով՝ թշնամիներ են Ադրբեջանը, Թուրքիան՝ գումարած Ռուսաստանը. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան