Ոսկեպարից բերման ենթարկված տղաներին բաց են թողել, գնում են Ոսկեպարի հրաձգարան․ Հրանտ Տեր-Աբրահամյան
«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
«Տղերքին բաց են թողել:
Գնում են Վերին Ոսկեպարի հրաձգարան»:
Ավելի վաղ Հրանտ Տեր Աբրահամյանը գրել է․
««Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար:
Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:
Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական այսպես կոչված անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:
Կիրակի, մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:
Մանրամասները կհաղորդենք իրավիճակի զարգացմանը զուգահեռ:
Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյո՞ք որ օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»։
Դեպքի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան