Քաղաքապետը Ն․ Զարյանի անվան դպրոցի տնօրենին արձակուրդ է ուղարկել, Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ է հարուցվել
Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ դպրոցի Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի տնօրենին տրվել է չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով ուսումնական գծով տեղակալին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին այս դպրոցում լարված մթնոլորտ էր և, ըստ փոխտնօրենների, տեսչական մարմնի ստուգումների արդյունքում ի հայտ էին եկել չարաշահումներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ Դատախազությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։
Օրեր առաջ Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի տնօրենի երեք տեղակալները ներկայացրել են դիմում՝ տնօրենի տեղակալի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Նշյալ դիմումների քննարկման նպատակով հրավիրված մանկավարժական խորհրդի նիստից առաջ Երևանի քաղաքապետարան են հրավիրվել դպրոցի տնօրենի տեղակալները, որտեղ քննարկվել են դիմում ներկայացնելու պատճառները, նրանց հուզող խնդիրները, իրավիճակի հաղթահարման տարբերակները: Սակայն հաջոդիվ կայացած մանկավարժական խորհրդի նիստին զուգահեռ, հաջակցություն տնօրենի տեղակալների, դպրոցի բակում հավաքվել են ծնողական համայնքի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Հաջորդ օրը աշակերտների շրջանում նույնպես եղել են հուզումներ, հնչել դասադուլի կոչեր, տեղում ծառայություն են իրականացնել ոստիկաններ, դպրոցում եղել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
«Անընդունելի համարելով ուսումնական բնականոն գործընթացի խաթարումը, աշակերտներին նշյալ տարաձայնություններին մասնակից դարձնելը, կրթության իրավունքի ոտնահարումը՝ դպրոցի տօրենի և տնօրենի տեղակալների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բոլոր ջանքերն ուղղելու լարվածության մթնոլորտի մեղմմանը, ուսումնական բնականոն գործունեության վերականգնմանը, ապա միայն անդրադառնալ բարձրաձայնված խնդիրների լուծմանը»,- նշեցին քաղաքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան