Նշանակումների օր կառավարությունում
Նիկոլ Փաշինյանի որոշումներով այսօր մի շարք նշանակումներ են արվել։
Մարտի 4-ին ստորագրած որոշմամբ, Արթուր Գասպարյանն ազատվել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է ծառայության պետ։
Փաշինյանն այսօր նաև այլ նշանակումներ է արել։ Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Խաչատուր Մկրտչյանը՝ Արմավիրի մարզպետի տեղակալ։
Այսօր Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
Մարտի 4-ին ստորագրված մեկ այլ որոշմամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրվել է 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր՝ 2024 թվականի մարտի 18-22-ը ներառյալ:
Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան