Քաղաքապետարանի շուրջ 15 հազար կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների տոմսեր. Ավինյան
«Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնթյուններով հանդես կգա, մասնավորապես քաղաքի ենթակայությամբ գործող կառույցների շուրջ 15 հազար կին գործընկերներին կտրամադրվեն տարատեսակ մշակութային միջոցառումների տոմսեր»,-Փրևանի քաղաքապետարանի գործակարգավարակ խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ պատերազմին մասնակից, հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած, արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմսեր՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար։
Նա նաև տեղեկացրեց, որ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու։
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ երևանին է վերադարձվել Կանանց մշակութային և սպորտային համալիրը(Կանազ)»,- ասաց քաղաքապետը և փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին հանձնարարական տվեց համալիրը վերանորգելու և նրա օգտագործման նպատակները պարզելու համար, քանի որ այնտեղ կարող են տեղակայվել քաղաքապետարանի կառույցները, նաև նախարարությունից արդեն հայտ կա։
«Շատ կարևոր և դրական լուրով եմ ուզում կիսվել, որ երևի սրան տասնամյակներով բոլորս ենք սպասել՝ նախորդ շաբաթվա ընթացում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը, շուրջ 11.5 հա տարածք»,- ասաց Ավինյանը և, հայտնելով, որ նրա շինարարությունը դեռ խորհդային տարիներին կիստա էր մնացել, նշեց, որ քաղաքապետարանը ընդհանուր կառուցապատման և բարեկարգման համատեքստում այդ հատվածում լայնածաված ծրագիր կիրականացնի, որի ընթացքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով
«Հանդիպել եմ Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ՝ պարոն Վիլմոտի հետ և խնդրել եմ այցելել «Կասկադ» համալիր և նրանք խոստացել են այդ հատվածի համար անվճար էսքիզներ տալ»,-հայտարարեց Երևանի քաղաքապետարանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մարտի 8-ին աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
- Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Ալեն Սիմոնյանին
- Տիգրան Ավինյանի բացած ստորգետնյա անցումը դարձել է անանցանելի. խմելու ջուրը ողողել է ամբողջ տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան