Ով գալիս է, ոնց որ ժողովրդից ուզի վրեժ լուծի, անպայման մի բան անի. ակցիա՝ քաղաքապետարանի մոտ
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի մոտ են, պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Հիշեցնենք, որ Լվովյան փողոցում գտնվող հասարակական նշանակության տարածքներում բնակելի շինությունները քանդելու վերաբերյալ որոշում է կայացվել։
«Մենք ուզում են քաղաքապետին ներկայացնել իրավիճակը։ Խոսքը 4 հեկտար խնդրահարույց գոտու մասին է, որը խիտ բնակեցված է։ Այդտեղ ապրում են մարդիկ իրենց ընտանիքներով դեռ 1990-ականներից։
Տվյալ հատվածը կառուցապատվել է բնակիչների կողից։ Այդտեղ ապրող մարդիկ այլ տեղ այլ բնակարաններ չունեն, որպեսզի տեղափոխվեն։ Բոլոր կոմունալ հարմարությունները կան, ասֆալտապատվել է տեղի բնակիչների կողմից»,- նշեց բնակիչներից մեկը։
Նրանք ասացին՝ մարդիկ չեն հասկանում՝ ում տունն են քանդելու, որ հատվածն է կանաչապատվելու։
Բնակիչներից մեկը պատմեց. «Դեռ կոմունիստների ժամանակ մենք ունեինք Սաֆյան, քանի որ այդտեղ ձոր էր, նա մեզ խնդրեց, որ վերցնենք այդ հողը և այդտեղ այգիներ սարքենք։ Մենք այդ հողատարածքները վերցրել ենք, այգիներ հիմնել, բայց քանի որ ընտանիքի անդամները գնալով ավելացել են, որոշել ենք նաև տուն կառուցել։
Մենք անորոշ վիճակում ենք։ Գալիս են, ասում՝ տունդ պետք է քանդենք։ Չգիտեմ՝ ինչ անենք։ Համաձայն ենք, եթե ճանապարհ են ուզում կառուցել, կամ տները չեն համապատասխանանում ստանդրատներին, թող մեր ձեռքը տան նախագիծ, մենք մեր ձեռքով կսարքենք, կհամապատասխանեցնենք»։
«Մենք խնդրում են՝ մեր մեկ հարկանի տներին տրվի կարգավիճակ, մնացած հարցերը քննարկենք, գանք կոմպրոմիսի, խնդիր չկա»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրանք նշեցին, որ սրացումներ չեն ուզում, միայն խնդրում են հանդիպում ու հարցերի քննարկում Տ.Ավինյանի հետ, նաև ներկայացնեն, որ նշված հատվածում հոլիկներ չեն։
«Այդքան տարի մենք այնտեղ չարչաչվել, սարքել ենք, ոչ մի անգամ չեն եկել, մեզ որևէ բան չեն ասել, որ քանդելու ենք, մի արեք։ Այս տարի առաջին անգամ է, որ եկել ու ասել են։ Գույքահարկը մուծեցինք, հաշվառան կանգնեցինք, մտանք օրինական դաշտ, ուրախացանք։
Հիմա եկել են՝ դուրս եկեք, քադնում ենք։ Ով գալիս է, ոնց որ ժողովրդից ուզի վրեժ լուծի, ուզի անպայման մի բան անի, հիմա էլ տուն են քանդում առանց զգուշացնելու»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել. Տիգրան Ավինյան
- Նոր Նորքում լարված իրավիճակ է. Բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է ծառերի նկատմամբ վանդալիզմի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան