Քննադատություն «դոպինգով սպորտի» կազմակերպիչների նկատմամբ
Աթլետիկայի համաշխարհային միության նախագահ ՍԵբաստիան Քոուն քննադատել է այլընտրանքային խաղերի անցկացումը, որտեղ կթույլատրվի դոպինգի օգտագործումը: Նա նման մրցումների կազմակերպումն անվանել է անհեթեթություն։
ՀԱՕԿ-ը նաև հայտնել էր, որ WADA-ն և ՄՕԿ –ը նույնպես հայտարարել են՝ դա վտանգավոր և անպատասխանատու հայեցակարգ է:
Այդ միջոցառման կազմակերպիչները նշում են, որ մարզիկները ցանկանում են իրական գումար վաստակել ոչ օլիմպիական տարիներին և ամեն ինչ կարվի անվտանգության միջոցառումների համաձայն՝ կլինիկական հսկողության ներքո:
Մրցանակային հիմնադրամում, օրինակ, նվազագույնը մեկ միլիոն դոլար է սահմանված այն մարզիկի համար, ով կգերազանցի Ուսեյն Բոլտի 100 մ. արագավազքի համաշխարհային ռեկորդը:
Քոուի հայտարարության առթիվ դոպինգային խաղերի կազմակերպիչները նշել են, որ գնահատում, հասկանում և հարգում են սպորտի մաքրության տեսակետը: Նրանք հավելել են, որ դա արդեն հնացած գաղափար է, իսկ այլընտրանքային մարզական միջոցառումը կլինի որպես սպորտի և գիտության միություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան