Մարտը մտնում է իր դերի մեջ. Գագիկ Սուրենյան
Մարտի 6-ից մարտը մտնում է իր դերի մեջ: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ կենտրոնի կանխատեսումների, մարտի 5-ին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։
Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Մարզերի առանձին շրջաններում մարտի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին սպասվում են տեղումներ։
Մարտի 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյուն։ Մարտի 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան