«Aeroflot Open». Հովիկ Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին
«Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի առաջին խաղային օրվա ընթացքում անցկացված 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն 10 շախմատիստներ, այդ թվում՝ հայ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը։
Երկրորդ խաղափուլում Հովիկը հաղթել է 2609 վարկանիշ ունեցող ադրբեջանցի գրոսմայստեր Այդին Սուլեյմանլիին:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը ունեն 1.5 միավոր:
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը առաջին խաղափուլում հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբային, ով 2696 կետ վարկանիշով չորրորդ վարկանիշ ունեցող մասնակիցն է:
Երկրորդ խաղափուլում Արսենը պարտվել է միջազգային վարպետ Մաքսիմ Ծառուկին և այժմ ունի 1 միավոր:
Երրորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին։
Հիշեցնենք, որ մարտի 2-8-ը Մոսկվայում տեղի է ունենում «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot Open»-ը անցկացվում է 2002 թվականից։ 2004 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար։
Այս տարի մասնակցության իրավունք ունեն 01.01.2024 թվականի դրությամբ 2300-ից բարձր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները:
Հայաստանից մրցաշարին մասնակցում են 15 շախմատիստներ՝
ՄԳ Հայկ Մարտիրոսյան
ՄԳ Սամվել Տեր-Սահակյան
ՄԳ Մանուէլ Պետրոսյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան
ՄԳ Էմին Օհանյան
ՄԳ Հովիկ Հայրապետյան
ՄՎ Արսեն Դավթյան
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
ՖՎ Էրիկ Գասպարյան
ՄՎ Ստեֆան Պոգոսյան
ՖՎ Բենիկ Ագասարով
ՖՎ Էդգար Հայրապետյան
ՖՎ Էրիկ Հակոբյան
ՄՎ Վահե Դանիելյան
ՖՎ Ալեքս Սահակյան