Գերմանիայի ԱԳ նախարարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է ՌԴ ԱԳՆ Ղրիմի կամրջի վրա հարձակման վերաբերյալ Բունդեսվերի սպաների միջև զրույցի ձայնագրության հրապարակումից հետո։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ինչպես ավելի վաղ նշել էր սենատոր Ալեքսեյ Պուշկովը, առավել վրդովեցնող է ոչ թե Ղրիմի կամրջի պայթեցման մասին քննարկումը, այլ այն, որ նման քննարկումը հրապարակային է դարձել։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան