Իսրայելը «քաղաքական ենթատեքստի» պատճառով փոխի եվրատեսիլյան երգը
Իսրայելը համաձայնել է փոխել երգչուհի Էդեն Գոլանի երգի բառերը, որով նա նախատեսում է երկիրը ներկայացնել այս տարվա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։ Այս մասին հայտնում է Kan հեռուստառադիոընկերությունը։
Խոսքը «October Rain» կոմպոզիցիայի մասին է, որով 20-ամյա երգչուհին պետք է ելույթ ունենա մրցույթին։ «Եվրատեսիլի» կազմակերպիչները երգում հիշատակումներ են նկատել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։
Մրցույթի կանոնների համաձայն, քաղաքական և քարոզչական հայտարարություններ, ինչպես նաև գովազդ պարունակող երգեր չեն թույլատրվում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Kan-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայն չեն Եվրոպական հեռարձակողների միության դիրքորոշման հետ, սակայն համաձայնել են վերամշակել երգը, որպեսզի Իսրայելի ներկայացուցչին թույլ տրվի ելույթ ունենալ։
Այս տարի «Եվրատեսիլը» տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում։ Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հազարից ավելի շվեդ արտիստներ կոչ են արել Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլից»
- Ֆին երաժիշտները պահանջում են Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան