Վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել չի լինում
«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետևանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռևս վերականգնել հնարավոր չի լինում։
Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան