Արամ Ա կաթողիկոսինն է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը
Մեծին տան Կիլիկիո կաթողկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը:
«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 4 Մարտ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի եթովպական համայնքը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ համայնքի հոգեւոր հովիւին եւ վարչութեան ատենապետին:
Այցելուները Հայրապետին փոխանցեցին Եթովպիոյ եկեղեցւոյ հոգեւոր պետին եղբայրական ողջոյնները, իրենց շնորհակալութիւնը յայտնեցին համայնքին նկատմամբ Նորին Սրբութեան ցուցաբերած հոգածութեան համար եւ պետութեան առնչուած կարգ մը հարցերու գծով խնդրեցին անոր միջամտութիւնը:
Յայտնենք, որ Լիբանանէն ներս կը գործեն շուրջ 70,000 եթովպացիներ, որոնց շուրջ 50,000-ը կը պատկանին Եթովպիոյ ուղղափառ եկեղեցւոյ: Անոնք Լիբանանի մէջ ունին եկեղեցի եւ կեդրոն, Անթիլիաս-Պիքֆայա ճանապարհին միջեւ շրջանի մը մէջ: Նկատի ունենալով, որ եթովպական համայնքը պետական ճանաչում չունի եւ հայ եկեղեցւոյ կողքին արեւելեան ուղղափառ եկեղեցական ընտանիքին մաս կը կազմէ, շուրջ 20 տարիներ առաջ կառուցուած եկեղեցին արձանագրուած է Կաթողիկոսարանին անունով, եւ անհրաժեշտութեան պարագային Կաթողիկոսարանը օգտակար կը դառնայ եթովպական համայնքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն ընդունել է Բեյրութի նահանգապետին և քաղաքապետին
- Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ
- Ազգասիրությունը, հայրենասիրությունը ու եկեղեցասիրությունը իրարից անջատելը, տգիտութուն, ազգային հերետիկոսություն է.Արամ Ա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան