Միրզոյանը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով
Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ օրակարգի շարունակական հարստացման գործում։
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերն՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն:
Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան