Նախաքննական ցուցմունքի հետ որևէ աղես չունի դատաքննական ցուցմունքը. Բագրատյանի պաշտպան
«Ակնհայտ է, որ նախաքննական ցուցմունքի հետ որևէ աղես չունի դատաքննական ցուցմունքը»,- Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:
Նա նշեց, որ եթե վկայի մոտ լինում է «հիշողության կորուստ», մեղադրական կողմի ներկայացուցիչները անմիջապես հրապարակում են նախաքննական ցուցմունքները։
«Բայց նախաքննական ցուցմունքների հրապարակումն էլ պարադոքսները չվերացրեց։ Դատավարության ընթացքում նախաքննական ու դատաքննական ցուցունքների հակասության վերացման փորձ արվեց, իսկ իրականում հակասությունն ավելի խորացավ»,- ասաց պաշտպանը։
Հ. Քոչարյանն ասաց, որ ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է ավելի խորությամբ ստուգվի շատ պարզ պատճառով, որովհետև, ըստ էության, պետական իշխանության ներկայացուցիչներ են, պետք է այլ ապացույցների համակցության մեջ ավելի շատ նրանց կողմից վկայակոչված փաստերի հաստատումն արձանագրվի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեղք ենք, ժողովրդին տանելու են, վարի տան. Հրանտ Բագրատյան
- Հրանտ Բագրատյանի գործով վկա ոստիկանը մանրամասները չի հիշում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան