Գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ. Գագիկ Մելքոնյան
Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։
«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», -«Ազատության» փոխանցմամբ՝ ասել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի. Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասի
- ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան