Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
4.9 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 21.38-ի սահմաններում, օջախը գտնվել է Ենիջե գյուղի մոտ՝ մոտ 10 կիլոմետր խորության վրա։
Քանդիլի աստղադիտարանի սեյսմոլոգները հայտնել են, որ աղբյուրը գտնվում է ավելի քան 14 կիլոմետր խորության վրա:
«ՌԻԱ նովոստի» -ի թղթակիցը հայտնում է, որ Ստամբուլի եվրոպական հատվածում թույլ ցնցումներ են զգացվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան