Մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել․ Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛...այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու ԱՀ-ում նրանց դրածոները, թե պատասխանատու և, թե մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է: Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել:
Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը
- Ադրբեջանցիները ձևափոխում են Արցախ բանկի գրասենյակի շենքը և թալանում են Ազգային ժողովի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան