Արցախցի պոետ Արմեն Միքայելյանն արժանացել է Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակին
Արցախցի պոետ Արմեն Միքայելյանը՝ Արմեն Ավոն, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով հայտարարված 4-րդ մրցույթի հաղթողը և մրցանակակիրն է։ Այս մասի տեղեկանում ենք ծրագրի նախաձեռնող «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից։
Վարդանի Ամալյանի անունը կրող այս և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» մյուս կրթամրցանակների նպատակները մի քանիսն են՝ ուսանողներին ներկայացնել հանուն Հայրենիքի անմահացած հերոսների կյանքի և սխրագործության պատմությունները, հիշել և փառաբանել նրանց, քաջալերել ստեղծագործող երիտասարդներին, բարոյական կարևոր խորհուրդ ունեցող այս մրցանակով նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել օժտվածներին։
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մոտիվացիոն նամակների տողերն, ինչպես միշտ, հուզիչ ու սրտառուչ են։ Արմենը գրում է․ «Երբ իմացա, որ մրցույթ է անցկացվում իմ սիրելի ֆակուլտետում, և այն էլ մեր հերոսներից մեկի` Վարդան Ամալյանի անունը կրող, առանց վարանելու որոշեցի մասնակցել։ Պատիվ կլինի ինձ համար, որ Վարդան Ամալյանի անունը զարդարի իմ կենսագրության ինչ-որ մի փուլը»։
Արմենը սովորել է Արցախում, անցյալ տարի իր հայրենակիցների հետ բռնահանվել բնօրրանից, ընտանիքով հաստատվել Երևանում, այժմ ուսումը շարունակում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։ Ի հեճուկս երիտասարդ տարիքի՝ արդեն 2 գրքի հեղինակ է, խորազգաց, կայացած բանաստեղծ։ Ուրբաթախոս է, ամաչկոտ։ Հարցնում ենք՝ գրական անունը՝ ԱՎՈ, վերցրել է ի պատիվ Արցախի հերոս Մոնթե-Ավոյի՞, բացասաբար գլուխն օրորում է և ասում․ «Հապավում է՝ Արցախի վիրավոր որդի»․․․
Վարդան Ամալյանի անվան խրախուսական մրցանակի է արժանանում նաև 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Սարգսյանը՝ իր քնարական էտյուդների համար։
Վարդանի մայրը՝ Արմինե Ամալյանը, շնորհավորում է մրցանակակիրներին, նրանց է նվիրում Վարդանի մանրապատումների ժողովածուն։
Բեռլինահայ բարերար տիկնանց սահմանած մրցանակային ֆոնդը՝ 300,000 դրամ գումարը, հանձնաժողովի որոշմամբ տնօրինվում է հետևյալ կերպ․ Արմեն Միքայելյանն արժանանում է Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակին՝ 250,000 դրամ, Լիանա Սարգսյանը՝ խրախուսական պարգևատրության՝ 50,000 դրամ։
«ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ»․ սա է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի նշանաբանը։
Ծրագիրը մեր հարգանքի տուրքն է մեր անմահ հերոսներին։
«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐԻ» 11 կրթամրցանակ է գործում Հայաստանի Հանրապետության 5 բուհում, առայսօր ծրագիրը շուրջ 5 տասնյակ կրթամրցանակակիր ունի, մրցույթները դեռ շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր»՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Հաջիկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» 10-րդ կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Յակովլևի հիշատակին
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկի սերմեր». Հանձնվեց Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան