Սարհատ Պետրոսյան. Փաստորեն ոչ մի բան չի փոխվել Երևանում, չնայած կորցրել ենք Արցախն ու մեր պատիվը...
Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը գրում է.
«Ինչ որ մարդիկ ասում են ինչու չես գրում Շառլ Ազնավուրի արձանի մասին։ Կարծում եմ արդեն ամեն ինչ ասվել է, ավելին՝ հիշեցի մոտ 12 տարի առաջ իմ այս հարցազրույցը, որն աչքովս ընկավ վերջերս մեկ այլ փնտրման ժամանակ.
«Կա հանրամատչելի և ոչ հանրամատչելի մշակույթ: Բնականաբար, մարդիկ ցանկանում են, որ իրենց տեսածն իրականությանը մոտ լինի ու, բնականաբար, Եղիշե Չարենցի կամ Մհեր Մկրտչյանի արձանն ավելի պահանջված էր: Բայց երբ Ջիմ Թորոսյանը նախագծում էր Եղիշե Չարենցի հուշարձանը, նա չգնաց պրիմիտիվ ուղղությամբ: Նա ներկայացրեց նախագիծ, որը գոնե փորձ էր չարենցյան տամադրությունը նորովի ներակայացնելու քաղաքին: Բայց այսօր տեղի է ունենում պարզունակ մի գործընթաց, որն սկսվեց «Նարդի խաղացողից», հետո «Տղամարդիկ», հետո այս արձանները… Ու այստեղ մենք կրակն ընկանք… Այս տրամաբանությամբ ինչքան սիրված դերասաններ ու մտավորականներ կան, պետք է հայտնվեն քաղաքում արձանների տեսքով. անորակ, գիպսի վրա բրոնզապատած արձաններով, որոնք, իհարկե, չեն կարող երկար գոյատևել:» (Ամբողջական հղումը այստեղ։)
Փաստորեն ոչ մի բան չի փոխվել Երևանում, չնայած կորցրել ենք Արցախն ու մեր պատիվը...
Հ.Գ.-Կներեք մի քանի տառասխալների ու նաեւ Հռիփսիմե Սիմոնյանի փոխարեն Հռիփսիմե Պողոսյանի համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին