Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկե բարի կամքն ավելի կարևոր է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին. «Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»։
Հարակից հրապարակումներ`
- Որպես բարի կամքի դրսևորում` ՀՀ որոշում է կայացրել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողին հանձնել ադրբեջանական կողմին․ ԱԱԾ
- Ինձ ու մյուսներին դատում են, ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
- Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան