Ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով
Դատական դեպարտամենտից պարզաբանում են, թե ինչո՞ւ է Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով։
«Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է շուրջ 4 տարի կալանքի տակ մնալուց հետո այսօր Վահագն Վերմիշյանի կալանքը փոխարինվել գրավով՝ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը հարկ է համարում պարզաբանել, որ դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը:
Ավելին, պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք և գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը»,- նշված է «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց
- Կոչուբաև. Փաշինյանը սխալվեց. Վահագն Վերմիշյանը հաղթեց
- Վահագն Վերմիշյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան