Խոսքը պատերազմի կուսակցության մասին է, որն այսօր իշխանության գլուխ է. Վիգեն Հակոբյան
«Հարցվածների 35.3 %-ը պետության ներկայիս վիճակի մեղավորը համնարում է իշխող ուժի ապաշնորհ աշխատանքը, ևս 30%-ը համարում է, որ այդ ամեն ինչում միտում կա, այսինքը մոտ 65 %-ը, լինելով դժգոհ, մեկը մյուսից ռադիկալ մոտեցում ունեն»,-ասուլիսում հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները։
Նա բացատրեց, որ դժգոհների կեսը գտնում է, որ իշխանությունները տգետ են, չեն կարողանում կառավարել, իսկ մյուս մասն ընդհանարպես գտնում է, որ միտումնավոր են պետության վիճակը վատացնում։
«Եթե հանրության 30 %-ն ասում է, որ իր ընտրյալ իշխանությունը միտումնավոր է ամեն ինչ անում, որպեսզի երկիրը տանի անդունդ, ապա դրա տակ էլ կարող են շատ տարբեր պատճառաբանություններ արվեն»,-ասաց Հակոբյանը և բերեց հիմնավորումներից մի քանիսը, ըստ որոնց, այս իշխանություններն ի սկզբանե էին այդ նպատակով եկել, գործակալական ցանց են ներկայացնում, կամ արտաքին ուժերի կողմից է նրանց այդ գործողությունները թելադրված։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմը ֆորմալ առումով միշտ մի խաղաքարտ են դրել սեղանին, ըստ որի՝ քանի որ 2021 թվականի ընտրություններում նրանք ստացել են պարզ մեծամասնություն, ապա այն նշանակում է, որ իրենց փաստարկներն ավելի հասկանալի են ժողվորդին։
Ըստ Վիգեն Հակոբյանի, հետպատերազմյան շրջանում հասարակության մոտ կար խաղաղության պահանջարկ, որովհետև դեպրեսիա էր, վախ կար և Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական արշավի ժամանակ այդ խաղաղության պահանջարկը մատուցեց։
«Այդ ընթացքում, քանի որ ընդդիմությունը խաղաղության այլընտրանքային կոնցեպտ չառաջադրեց, այլ ասում էր՝ «դավաճան է», «կապիտուլյանտ է», բայց ռեալ չկար իրատեսական պլան, թե որն է իրենց ուզած խաղաղությունը։ Այն թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին և դրանից հետո մինչև հիմա, ասել՝ լավ է, վատ է բայց ես խաղաղության կոնցեպտ եմ տալիս, այն՝ ինչ ժողովուրդը ուզում է, իսկ մնացածը ռևանշիստ են ու պատերազմի կողմնակից։ Թեպետ փաստերը հակառակի մասին են խոսում՝ Հայաստանն երբեք այսքան պատերազմական գործողությունների մեջ չի եղել, երբեք այսքան տարածքային և մարդկային կորուստներ չեն եղել։ Եթե փաստերով խոսենք, ապա խոսքը գնում է պատերազմի կուսակցության մասին, որն իշխանության գլուխ է»,-ասաց քաղաքագետը։
Վիգեն Հակոբյանը նաև նկատեց, որ Փաշինյանի մանիպուլյատիվ խոսույթում միշտ կա «խաղաղություն» բառը, բայց իրականությունն լրիվ այլ է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան