Վրաց-ադրբեջանական կազմակերպություն կհիմնվի ԲԹԿ երկաթուղու շահագործման համար
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ժամանակներս համատեղ ընկերություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ադրբեջանական երկաթուղու» ղեկավար Ռովշան Ռուստամովը։
Ըստ տեղեկության՝ երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո բոլոր աշխատանքները կիրականացնի այդ ընկերությունը։
«Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Իրավական փաստաթղթեր են պատրաստվել, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կստեղծվի ընկերություն, որտեղ Վրաստանը և Ադրբեջանը ներկայացված կլինեն 50-50 տոկոս բաժնեմասով։ Համատեղ ձեռնարկության հիմնական խնդիրն է՝ բեռնափոխադրումների սակագների որոշում և ընդհանուր առմամբ՝ գործառնական խնդիրների լուծում»,- ասել է Ռուստամովը։
Ի դեպ, ԲԹԿ երկաթուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ սկսել։ Անցած շաբաթ Ադրբեջանում քննարկվել է երկաթուղու ընդլայնման և վերանորոգման աշխատանքների հարցը, որտեղ նշվել է, որ այս փուլում աշխատանքների 95 տոկոսն ավարտված է, և աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն առաջիկա 2 ամսում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան