Եվրոպայում հրաժարվում են համերգային դահլիճներ տրամադրել Քանյե Ուեսթին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին մերժել են եվրոպական մի շարք երկրներում համերգային դահլիճներ տրամադրել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Քանյե Ուեսթի ներկայացուցիչները փորձել են նրա նոր՝ «Vultures 1» ալբոմը ներկայացնելու համար համերգներ կազմակերպել Մադրիդում, Բեռլինում, Մյունխենում և Քյոլնում, սակայն կազմակերպիչները մերժել են։ Բացի այդ, ռեփերի հետ Ասիայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում և Ավստրալիայում նույնպես հրաժարավել են աշխատել։
«Նրա համբավը և վերջին մի քանի տարիների վիճելի վարքագիծը հիմնական պատճառն է: Այժմ մարզադաշտերի և բեմահարթակների սեփականատերերից գրեթե ոչ ոք չի ցանկանում նրա հետ գործ ունենալ»,- ասել է ինսայդերը։
Գազետա.ռու-ն գրում է, որ 46-ամյա Քանյե Ուեսթը վերջերս սկանդալային լուրերի կենտրոնում է հայտնվում իր հակասեմական հայտարարությունների, Ադոլֆ Հիտլերի գովասանքի և իր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի բաց հանդերձանքների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթի կնոջը 10 հազար եվրո տուգանք է սպառնում անպարկեշտ հագուստի համար
- Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
- Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
- Քանյե Ուեսթը որոշ արտահայտությունների պատճառով կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան