Մոբիլիզացիայից խուսափած ուկրաինացին խեղդվել է՝ փորձելով հասնել Ռումինիա
Ուկրաինացի սահմանապահները Տիսա գետից հայտնաբերել են մոբիլիզացիայից ևս մեկ խուսափողի դին, որը փորձում էր անօրինական կերպով հատել Ռումինիայի սահմանը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության արևմտյան տարածաշրջանային տնօրինությունը։
«Այսօր առավոտյան սահմանի գետային հատվածում պարեկություն կատարելիս սահմանապահները Տիսայում հայտնաբերել են առանց կենդանության նշանների տղամարդու դի, որը դուրս է բերվել ջրից։ Պարզվել է, որ մահացածը Իվանոյի բնակիչ է, Ֆրանկիվսկի մարզից՝ ծնված 2002 թվականին»,-ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից սահմանապահները հայտնաբերել են 21 տղամարդու դի, որոնք, փորձելով խուսափել մոբիլիզացիայից, Անդրկարպատյան շրջանի և Ռումինիայի սահմանին խեղդվել են Տիսայում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»
- Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու` Հայաստան այցի մասին. Նիկիֆորով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան