Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր՝ 2 կմ-անոց երկնաքերը
Սաուդյան Արաբիան ծրագրում է կառուցել ամենաբարձր ճարտարապետական նախագծերից մեկը՝ երկնաքեր, որի բարձրությունը կհասնի երկու կիլոմետրի։ Ըստ New Atlas-ի, շենքի նախագիծն արդեն աջակցություն ստացել է երկրի Հանրային ներդրումների հիմնադրամի կողմից:
vfokuse.mail.ru-ն գրում է, որ ապագա շենքի ստույգ վայրը դեռևս հայտնի չէ։ Եվս մի քանի խնդիր նույնպես պետք է լուծվի. նման բարձրության վրա քամու ճնշման դիմադրությունը չափազանց ուժեղ կլինի և հողը կարող է չդիմանալ կառուցվածքի ծանրությանը: Ի թիվս այլ բաների, փորձագետները նշում են, որ ճարտարապետական օբյեկտի արժեքը կկազմի մոտ հինգ միլիարդ դոլար։
Նախագծի հաջող ավարտի դեպքում Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆան, որն աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ), կմնա «ստվերում»։